Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
12:24 - 11 հունվարի, 2024

Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։

Մինչ նախագծի ներկայացումը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին կատարած աշխատանքի համար։

Խուդաթյանն էլ իր խոսքում նշեց․ «Շնորհակալ եմ վստահության համար։ Աշխատանքը հարազատ մարզում մարզպետի պաշտոնում կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին Արմավիրի մարզ կատարած այցից հետո աշխատանքից ազատել էր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել