Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ |tert.am|
15:31 - 06 հունվարի, 2024

Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ |tert.am|

tert.am: Գերմանիայի Իլցեն քաղաքի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հաղորդում է գերմանական NDR հեռուստառադիոընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի և մեկ անհետ կորածի մասին։

«Ստորին Սաքսոնիայի ոստիկանության տվյալներով՝ Իլցենի «Հելիոս» կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Ոստիկանության տվյալներով՝ ևս 21 մարդ վիրավորվել է, մի քանիսը ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի ուշ երեկոյան։ Այն սկսվել է շենքի երրորդ հարկում և տարածվել մի քանի սենյակների ուղղությամբ։ Մարդիկ հիվանդանոցից տարհանվել են հրշեջ մեքենաների սանդուղքների միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավվել է 140 փրկարար։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել