Իսրայելը պատասխան կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ. ՑԱԽԱԼ |1lurer.am|
21:24 - 28 դեկտեմբերի, 2023

Իսրայելը պատասխան կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ. ՑԱԽԱԼ |1lurer.am|

1lurer.am: Իսրայելցի զինվորականները Լիբանանի կողմից կրակահերթեր են արձանագրել և պատասխան կրակ բացել Լիբանանի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Բացի դրանից՝ գիշերը և առավոտյան ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջանի»,- հավելել են մամուլի ծառայությունից:

Զինվորականները նաև տեղեկացրել են, որ Իսրայելի հյուսիսում հակառակորդի թռչող սարքի ներխուժման մասին ազդանշաններ են հնչել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել