Այսուհետ 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկից են ստանում գումարը |armenpress.am|
14:31 - 28 դեկտեմբերի, 2023

Այսուհետ 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկից են ստանում գումարը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստի ժամանակ։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ամբողջ 10% հետվճարը կտրամադրի պետությունը։ 

«Այսպիսով, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և Հայաստանի տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարեք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը»,- նշել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել