Եթե պարզվի կեղծ, շինծու գործարքներ են եղել ԼՂ-ում, գնալու ենք դրանց հետևից՝ առանց զիջումների․ Գևորգ Պապոյան
 |tert.am|
13:52 - 22 դեկտեմբերի, 2023

Եթե պարզվի կեղծ, շինծու գործարքներ են եղել ԼՂ-ում, գնալու ենք դրանց հետևից՝ առանց զիջումների․ Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: Եթե մարդը գնացել է վարկ է վերցրել և Ստեփանակերտում տուն է գնել, կամ բիզնես է ցանկացել դնել, ես կարծում եմ, որ մենք  այդ քաղաքացուն պետք է աջակցենք ու աջակցենք նաև այդ քաղաքացուն վարկ տված բանկին։

Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Բայց միևնույն ժամանակ ցանկացած պահի, եթե պարզվի, որ կեղծ և շինծու գործարք է եղել, օրինակ 100 մլն դրամի հող են վերցրել, բայց մեկ մլն դրամ փող են վերցրել, գնալու ենք, այդ 900 մլ դրամը վերցնելու ենք ու բնականաբար զիջում չի լինելու ու սա ակնհայտ է։

Ժամկետային սահմանափակում չունենք, մի շաբաթ հետո կբացահայտենք, մի տարի հետո կբացահայտենք, թե տասը տարի հետո»,- ասաց Պապոյանը։

Վերջինս քննարկվող նախագիծը բավականին հավասարակշռված համարեց։

«Հանրությունը, հասարակությունը, պետությունը, բանկերը որոշակիորեն իրենց վրա վերցնելով այդ բեռը՝ աջակցում են արցախահայությանը, դրանով նաև աջակցելով մեր պետականությանը ու տնտեսությանը։ Բայց նաև իրավապահ համակարգը այստեղ լուրջ աշխատանքի տեղ ունի»,- ասաց Գևորգ Պապոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել