«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին. Սարյանի պուրակից բողոքի ակցիաներ են մեկնարկել
 |news.am|
14:58 - 19 դեկտեմբերի, 2023

«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին. Սարյանի պուրակից բողոքի ակցիաներ են մեկնարկել |news.am|

news.am: Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները Սարյանի պուրակից բողոքի ակցիաներ է մեկնարկել՝ ի դժգոհություն քաղաքային իշխանությունների կողմից կայացված որոշումների։

«Երեւանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր եւ վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա: Ակցիաները կլինեն ամենօրյա եւ կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում»,- նշվում է խմբակցության հաղորդագրության մեջ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել