Էրդողանն Օրբանի հետ բանակցություն է վարել Բուդապեշտում
 |1lurer.am|
20:53 - 18 դեկտեմբերի, 2023

Էրդողանն Օրբանի հետ բանակցություն է վարել Բուդապեշտում |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ: Էրդողանը և Հունգարիայի վարչապետ Օրբանը բանակցություններ են վարել, տեղի է ունեցել նաև բարձր մակարդակի երկկողմ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ։

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ այդ միջոցառմանը կստորագրվի համաձայնագիր երկու երկրի միջև առաջնահերթ ռազմավարական գործընկերության և արտակարգ իրավիճակներում փոխադարձ օգնության հաստատման համար։

Թուրքիայի և Հունգարիայի ղեկավարները միմյանց նաև նվերներ են հանձնել: Էրդողանն Օրբանին նվիրել է թուրքական Togg էլեկտրական մեքենա, իսկ Հունգարիայի կառավարության ղեկավարը թուրք առաջնորդին՝ նժույգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել