Իսրայելը պաղեստինցիներին Գազայից դուրս մղելու համակարգված քաղաքականություն է վարում. Հորդանանի ԱԳՆ |news.am|
17:20 - 10 դեկտեմբերի, 2023

Իսրայելը պաղեստինցիներին Գազայից դուրս մղելու համակարգված քաղաքականություն է վարում. Հորդանանի ԱԳՆ |news.am|

news.am: Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելը պատերազմի միջոցով Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղահանելու համակարգված քաղաքականություն է վարում, պատերազմ, որի հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Դոհայի կոնֆերանսում՝ Սաֆադին նաև ասել է, որ Իսրայելը ծնել է «այնպիսի քանակությամբ  ատելություն, որը հետապնդելու է տարածաշրջանը և որոշելու գալիք սերունդների ճակատագիրը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել