Էրդողանը սադրանք է որակել Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումը
14:54 - 08 դեկտեմբերի, 2023

Էրդողանը սադրանք է որակել Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումը

Այն, ինչ անում է Ֆրանսիան, ուղղակի սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, հակառակը՝ չարություն է անում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումներին։ 

«Նախկինում էլ բազմաթիվ անգամներ Հայաստանիւն աջակցել են, ի՞նչ արդյունքի են հասել․ ոչ մի։ Ֆրանսիան Մինսկի խմբի եռյակում է։ Աշխատանքն ավարտվել է, արդյունք չկա․ Ֆրանսիան նորից սադրում է։  Եթե զրահափոխադրիչ ուղարկեր, ի՞նչ օգուտ կլիներ․ այդտեղից օգուտ չի կարող լինել։ Որովհետև հիմա կա Ադրբեջան, որը վերջ է տվել սեփական տարածքի օկուպացիային»,- ասել է Էրդողանը։ 

Էրդողանը պնդել է, թե Ղարաբաղի հարցի հետևանքներն ակնհայտ են։

«Հիմա այս ռազմական մեքենաները, եթե ուղարկեք, ի՞նչ կստանաք։ Նախկինում Հայաստան ուղարկված տանկերը, թնդանոթներն ու հրացանները Ադրբեջանի ձեռքն են ընկել։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, այլ ուղղակի Հայաստանին են խաբում։ Հայաստանի վարչակազմը պետք է դասեր քաղի իր վերջին փորձից և չտրվի սադրանքներին։ Հայաստանին ձեռնտու կլինի օգտվել խաղաղության հնարավորությունից և չընկնել ապակողմնորոշող երկրների ծուղակը։ Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, ովքեր զենք են դնում իրենց ձեռքը, կարճ ժամանակում Հայաստանին միայնակ կթողնեն»,- եզրափակել է Էրդողանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել