Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք |azatutyun.am|
14:23 - 07 դեկտեմբերի, 2023

Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք:

Հունաստանի մայրաքաղաքի միջազգային օդակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորել է արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը:

Այցի ընթացքում նախատեսվում է Հունաստանի հետ ստորագրել փոխգործակցության հուշագրեր և համաձայնագրեր։

Թուրքիայի ղեկավարը նախ կհանդիպի Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հետ։ Զուգահեռաբար, հույն նախարարները բանակցություններ կվարեն թուրք գործընկերների հետ՝ քննարկելու ստորագրվելիք փաստաթղթերը։ Պաշտպանության նախարարներն առանձին կհանդիպեն։

Ապա վարչապետի նստավայրում՝ Մաքսիմա պալատում, տեղի կունենա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Երկու ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նախատեսվում է նաև երկու երկրների համագործակցության բարձրագույն խորհրդի լիագումար նիստը՝ Միցոտակիսի և Էրդողանի գլխավորությամբ։

Անկարայում Աթենքի հետ հարաբերությունների ներկա մակարդակը գնահատում են որպես կայուն և երկխոսության ընդարձակման նոր հնարավորություններ ընձեռող:

Աթենքը հուսով է առաջ շարժվել Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության, վստահության ամրապնդման միջոցների և երկկողմ համագործակցության դրական օրակարգի զարգացման ճանապարհով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել