ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ |armenpress.am|
09:48 - 07 դեկտեմբերի, 2023

ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն օրեր առաջ հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Օզբիլիզն իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր: Ֆուտբոլային կարիերան «Այաքս»-ի ակադեմիայից սկսելով` Օզբիլիզն իր ուրույն ձեռագիրը թողել յուրաքանչյուր թիմում, որտեղ խաղաժամանակ է ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայազգի կիսապաշտպանը խոսեց կարիերայի ընթացքում խաղացած ակումբների, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մասին և պատմեց  առաջիկա պլաններից:

-Սկսելով ամենասկզբից. Արաս, ինչպես Ձեզ մոտծնվեց սերը ֆուտբոլի հանդեպ և ի՞նչ տարիքից եքսկսել ֆուտբոլով զբաղվել։

-Որքան հետ եմ նայում դեպի մանկություն, առաջին հիշողություններումս միշտ գնդակով եմ եղել: Նույնիսկ ընտանեկան լուսանկարների ալբոմներում առկա նկարներում ես միշտ գնդակով եմ: Իմ կարծիքով գնդակի նկատմամբ սիրով եմ ծնվել: Սակայն այս ամենում մեծ դեր ունի հայրս, ով շատ է սիրում ֆուտբոլ: Վստահաբար, նրա ներդրումը ևս կա ֆուտբոլն առավել շատ սիրելու գործում:

Այաքս»-ը համաշխարհային ֆուտբոլին մեծանուններ տված ակումբ է, որտեղ եղել եք նաևԴուք։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ հեղինակավոր ակումբը:

-Յուրաքանչյուր տարի «Այաքս»-ի ակադեմիան ընտրական փուլ է անցկացնում պատանի ֆուտբոլիստների համար, որին մասնակցում է մոտ 1200 երեխա: Հայրս ինձ 7 տարեկանում գրանցեց նման մի ընտրական փուլի, և այդ 1200 երեխաներից ընտրեցին 18-ին, որոնցից մեկն էլ ես էի: «Այաքս»-ի ակադեմիայի տված կրթությունն ամբողջ կյանքի համար է: Ակադեմիան է, որը ոչ միայն ֆուտբոլային հստակ գիտելիքներ է տալիս, այլ նաև պարտադիր է համարում երեխայի դպրոցական կրթությունն ու կարգապահությունը: Կարող եմ Ձեզ համար մի օրինակ բերել սեփական փորձից․ երբ հաճախում էի ակադեմիա, մարզումային պայուսակս շատ մեծ էր, սակայն պարտադիր էր, որ ինքս կրեի իմ մարզումային իրերը, ոչ թե ծնողներս: Հենց այդ տարիքից էլ երեխայի մեջ սերմանում են պատասխանատվության զգացումը:

Այաքս»-ից «Կուբան», հետո «Սպարտակ»: Հիմա, հետ նայելիս, արդյոք ռուսական Պրեմիեր լիգանայդ պահի համար ճի՞շտ  որոշում էր:

 -Տեղափոխությունից առաջ այլ տարբերակներ կային, բայց արդեն մրցաշրջանի սկիզբն էր, և այլ տարբերակներն ինձ հարմար չէին այդ պահի համար: Ճիշտ քայլ եմ համարում տեղափոխությունս «Կուբան», և հենց այդ ակումբից հետո կարողացա մեկ տարվա ընթացքում տեղափոխվել Ռուսաստանի ամենամեծ ակումբ` «Սպարտակ»: Իհարկե, յուրաքանչյուր պատանի «Այաքս»-ի ակադեմիայից հետո երազում է մեծագույն ակումբներում խաղալու մասին, սակայն «Հռոմ հասնելու այլ ճանապարհներ կան»:  Եթե անկեղծ, Նիդեռլանդներից Ռուսաստան տեղափոխությունն ինձ համար «մշակութային շոկ» էր: Բայց հենց այնտեղ սկսեցի խոսել ռուսերեն: Ամենուր, որտեղ որ խաղացել եմ, ինձ համար կապեր եմ ստեղծել, սովորել եմ տեղական մշակույթից և հենց այդ ամենն ինձ կօգնի այժմ` պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո:

Սպարտակ»-ից թուրքական «Բեշիկթաշ»: Ժամանակին բուռն  քննարկումների առիթդարձավ Ձեր տեղափոխությունը: Քայլն իրավացի՞էր:

-Այո, այդ պահի համար, տեղափոխությունը «Բեշիկթաշ» ճիշտ էր: Նոր-նոր էի վերականգնվում ծանր վնասվածքից: Այդ նույն ընթացքում վարձավճարով հանդես էի գալիս իսպանական «Ռայո Վալեկանո»-ում: Երազանքի պես մի բան է Լա լիգայում հանդես գալը: Եվ պետք է հաշվի առնենք այն, որ «Բեշիկթաշ»-ը Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ էր:

Ռայո Վալեկանո» ու «Շերիֆ» թեպետ երկարժամանակ չեք խաղացել այս ակումբներում. Ինչպե՞ս եք հիշելու այդ ակումբները:

-Երիտասարդ էի շատ և, գուցե, սխալներ էլ եմ ունեցել այդ ակումբներում խաղալու տարիներին, սակայն միայն լավ հիշողություններն ու մեծ փորձն  են  ինձ մնացել։ Հիմա արդեն հետ նայելով, կարող եմ հստակ ասել, որ հենց այդ քայլերն են ինձ այսօր բերել այստեղ:

-Հայկական Պրեմիեր լիգա. «Փյունիկ» և«Ուրարտու»։ Հայաստանի առաջնությանամենահեղինակավոր թիմերում եք խաղացել, ինչպե՞ս եք հիշելու այս թիմերը:

-Հրաշալի հիշողություններ ունեմ երկու ակումբների հետ կապված: Ինչպես դուք ասացիք, երկուսն էլ հայկական ակումբների շարքում ամենահեղինակավորներից են եղել: «Փյունիկ»-ից սկսելով` ծանոթացել եմ հայկական ֆուտբոլի հետ: Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ պետք է մի օր հանդես գայի նաև «Ուրարտու»-ում: Բայց կյանքի գեղեցկությունը նրանում է, որ չգիտես, թե ինչ է լինելու հաջորդիվ: «Ուրարտու»-ի հետ Հայաստանի չեմպիոն եմ դարձել, այնպես, որ երկու ակումբներն էլ ինձ մոտ միայն դրական հիշողություններ են առաջացնում:

-Գալով գլխավորին. Հայաստանի ֆուտբոլիազգային թիմում 40-ից ավել խաղ եք անցկացրել: Տեսնելով ազգային ընտրանին «ներսից»՝ ի՞նչն եքհիշում թիմում:

-Ամեն ինչն եմ հիշում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում: Ինձ համար մեծագույն հպարտություն էր խաղալ Հայաստանի ընտրանու կազմում: Մեր սերունդն իսկապես լավ կազմ էր հավաքել և, կարծես, մի մեծ ընտանիք լինեինք: Բացարձակ այլ զգացողություն է հավաքականի մարզաշապիկով հանդես գալը: Կարոտում եմ հավաքականը, բայց այժմ էլ թիմի կողքին եմ՝ որպես առաջին երկրպագուներից մեկը:

-Քիչ ֆուտբոլիստների է բախտ վիճակվումնորամուտի խաղում գոլի հեղինակ դառնալ: Կանադայի դեմ խաղում անվրեպ իրացրեցիք 11 մետրանոցը: Եկեք հիշենք այդ խաղը: Ինչպե՞սեղավ, որ Ձեզ տրվեց 11 մետրանոցը իրացնելուհնարավորությունը:

-Հենց այն ընտանեկան մթնոլորտն էր, որի մասին խոսում էինք քիչ առաջ: Գնդակը Հենրիխի մոտ էր, հայացքներով միմյանց հանդիպեցինք, և նա հասկացրեց ինձ, որ ինձ է տրված այդ հնարավորությունը` իրացնելու 11 մետրանոց հարվածը: Լարվածություն չկար, վստահ էի, որ իրացնելու եմ:

-Արաս, արդյոք Ձեր տաղանդն ամբողջությամբբացահայտվե՞ց, թե՞ վնասվածքներն իրենցնարեցին:

-Բոլորն էլ գիտեն, որ կարիերայիս ընթացքում վնասվածքներս շատ են եղել: Ընդհանուր առմամբ, մոտ 4,5 տարի ֆուտբոլային կարիերայումս բաց եմ թողել հենց վնասվածքների պատճառով: Գուցե, մյուսները կարծում են, որ վնասվածքների պատճառով բախտս չի բերել, սակայն ես հակառակ կարծիքին եմ. 3 լուրջ վնասվածքներից հետո ես կրկին կարողացել եմ վերադառնալ մեծ ֆուտբոլ:

-Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ և ում հետխաղացել եք:

-Եթե անկեղծ` շատ են եղել նման ֆուտբոլիստներ: Երևի թե Ռիկարդու Կուարեժման, Ադրիանոն,Պեպեն,  Կոստան, և, իհարկե, Հենրիխ Մխիթարյանը: Անկեղծ եմ ասում, ինձ դուր չէր գալիս փոքրամարմին ֆուտբոլիստների դեմ խաղալը, քանի որ նրանք շատ ավելի արագ էին (ծիծաղում է. հեղ.): Ինձ համար իսկապես դժվար էր Պատրիկ Էվրայի դեմ խաղալը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել