ՄՊՀ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին. կմեկնարկի նոր ծրագիր սպառողների շահերի պաշտպանության ոլորտում
10:54 - 06 դեկտեմբերի, 2023

ՄՊՀ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին. կմեկնարկի նոր ծրագիր սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս ՄարագոսինԱյս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է հյուրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա զարգացման և ընդլայնման գործում:

ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված  ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝  առանձնահատուկ շեշտադրելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) մրցակցության ոլորտին  առնչվող  լայնածավալ բարեփոխումները, մասնավորապես իրականացված օրենսդրական փոփոխությունները:

Կողմերն անդրադարձել են նաև նոր մեկնարկող տեխնիկական աջակցության ծրագրին, որն ուղղված է լինելու սպառողների շահերի պաշտպանության մի շարք առաջնային կարևորություն ունեցող հարցերի լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել