Վաղը քննարկելու ենք ջրի սակագնի փոփոխության հարցը. սակագինը 2,4 դրամով դրամով կնվազի, բայց սպառողը դա չի զգա. Բաղրամյան
 |news.am|
13:16 - 28 նոյեմբերի, 2023

Վաղը քննարկելու ենք ջրի սակագնի փոփոխության հարցը. սակագինը 2,4 դրամով դրամով կնվազի, բայց սպառողը դա չի զգա. Բաղրամյան |news.am|

news.am: Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Գործող 208,4 դրամ սակագինը նվազեցվում է մինչեւ 206 դրամ: Կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, ընդամենը սուբսիդիայի մեծությունը կփոխվի:

Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,–ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել