Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար կրկին առաջարկեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը
 |azatutyun.am|
12:49 - 01 փետրվարի, 2024

Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար կրկին առաջարկեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնի համար կրկին առաջարկեց գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, որոշումն ուղարկեց խորհրդարան՝ հաստատման։

Բաղրամյանը 2019-ից է ղեկավարում ՀԾԿՀ-ն, պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա ապրիլի 18-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ լսել են Բաղրամյանի նախորդող շրջանի գործունեության հաշվետվությունը՝ արձանագրելով՝ «բավական աշխատանք արված է, բայց նաև շատ մեծ աշխատանք կա անելու»։

«Մասնավորապես, հանրային ծառայությունների ոլորտում գնումների գործընթացն առավելագույնս կանոնակարգելու, թափանցիկ դարձնելու և մրցակցային դարձնելու խնդիր կա, որովհետև դա մի թեմա է, որը նաև մեր սակագնային բանաձևերի վրա է ուղղակի շատ ազդեցություն ունենում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Բաղրամյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել