«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան

 |factor.am|
15:47 - 27 նոյեմբերի, 2023

«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան |factor.am|

factor.am: «Ես որևիցե մեկին կաշառք չեմ տվել, այդպիսի բան որևիցե մեկը չի կարող ապացուցել»,- այս մասին այսօր դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 

Դատախազն ավելի վաղ ընթերցել էր Ծառուկյանի մեղադրանքը, համաձայն որի՝ վերջինը կազմակերպել է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալը։ Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզում 171 մլն դրամ ընտրակաշառք է տրվել՝ 17 հազար քվեի համար։  «Ընտրություն է, բոլորս էլ գիտենք, որ գումարները նախատեսված է կենտրոնական գրասենյակում, որ ասենք՝ վառելիք է, աշխատավարձ է, օգնություն է, բենզին է, վարձավճար է»,- ասաց Ծառուկյանը։

Նա նշեց, թե գործով 53 հազար անձի հարցաքննել են, որևէ մեկը չի հայտնել, թե Ծառուկյանն իրենց կաշառք է տվել, բայց  քննիչները հիմնվել են մեկ անձի՝ Վազգեն Պողոսյանի ցուցմունքի և նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված փաստաթղթի վրա։

«Բռնել եք, հանցանք կա, դե ապացուցեք։ 53 հազար մարդու քննել են, կալանավորել են մի ամսով, բայց վերջում ոչ մի բան չկա, էդքան հատորը թափել են մի կողմ, մի Վազգեն Պողոսյան։ Եթե կա, թող դատախազն ասի՝ Ծառուկյան, այ՝ Պողոսն ասում ա, որ դու իրան տվել ես գումար։ Կամ՝ 171 մլն։ Ուրեմն, իրենց ասելով, 117 հազար ձայն պետք է լիներ, բայց տարել ենք 7000-8000 ձայն, ինչի՞ մասին է խոսքը։ Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ լիարժեք մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել։ Ես համբերատար լսում եմ, համբերատար, շատ հանգիստ լսում եմ։ Չի կարելի, էլի, ամոթ ա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, չափի մեջ հարգալից են լինում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել