ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի, Իսրայելն ի պատասխան ազատել է 39 պաղեստինցի կալանավորի
 |tert.am|
22:29 - 24 նոյեմբերի, 2023

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի, Իսրայելն ի պատասխան ազատել է 39 պաղեստինցի կալանավորի |tert.am|

tert.am: Գազայի հատվածում իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին։

«ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված 13 իսրայելցի պատանդների խումբը հատել է Եգիպտոսի սահմանը», -հաստատել է The Times of Israel-ը:

Բացի այդ, ինչպես գրում է Haaretz-ը, Գազայի հատվածում ազատ արձակված 11 թաիլանդացի և ֆիլիպինցի պատանդների խումբն արդեն ժամանել է Իսրայել։ 

Սրան ի պատասխան Իսրայելի բանտային ծառայությունը հաստատել է, որ 39 պաղեստինցի կին և անչափահաս ազատ են արձակվել բանտերից և ժամանել են Բեյթունիա անցակետ:

Պատանդների և կալանավորների ազատ արձակումը տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակում:

Առաջին 13 իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո իր առաջին հայտարարության մեջ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է. «Մենք այժմ ավարտել ենք մեր պատանդների առաջին խմբի՝ երեխաների, նրանց մայրերի և մյուս կանանց վերադարձը: Նրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ է: Բայց ես շեշտում եմ ձեզ՝ պատանդների ընտանիքներին, և ձեզ՝ Իսրայելի քաղաքացիներին՝ սա պատերազմի նպատակներից մեկն է, և մենք հանձնառու ենք հասնելու պատերազմի բոլոր նպատակներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել