Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար. Փաշինյանն՝ Իսպանիայի կառավարության նախագահին
11:29 - 24 նոյեմբերի, 2023

Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար. Փաշինյանն՝ Իսպանիայի կառավարության նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորանքից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Մեծապես կարևորում եմ Իսպանիայի հետ փոխադարձ հարգանքի, վստահու­թյան և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված բազմոլորտ համագործակ­ցության շարունակական զարգացումն ու խորացումը: Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ փոխգործակցության զգալի ներուժն իրացնելու և երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել