Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Պետերբուրգ՝ «Պուտինից էստաֆետը վերցնելու» |tert.am|
18:10 - 23 նոյեմբերի, 2023

Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Պետերբուրգ՝ «Պուտինից էստաֆետը վերցնելու» |tert.am|

tert.am: Մոսկվան ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին,հատկապես, որ այդ կազմակերպություններից երկրորդի նախագահությունն անցնում է Հայաստանին. այս մասին, ՌԻԱ  «Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Կարծում եմ, որ (Հայաստանի ներկայացուցիչները - խմբ.) կգան Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական ոչ պաշտոնական հանդիպում և ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական հանդիպումը։ Ի դեպ, այս հանդիպմանը նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին։ Ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետը Վլադիմիր Պուտինից վերցնելու»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի ներկայացուցիչները կգա՞ն դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել