«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության
 |aysor.am|
11:48 - 23 նոյեմբերի, 2023

«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության |aysor.am|

aysor.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր այս մասին՝ տեղեկացնելով, որ վարույթը վերաբերում է ՀՀ ՔՐ. օրենսգրքի 330-րդ հոդվածին (բռնություն գործադրելու հրապարային կոչերը, բռնությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել են ԱԺ-ում Հայկ Մամիջանյանի ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած մտքերը։

Լրագրողների հետ զրույցում Մամիջանյանն ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, հաղորդումը ներկայացվել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից։

«Չգիտեի, որ Արթուր Սաքունցն իմ արվեստի մեծ ֆանատ է, թող շարունակի լսել իմ ասածները, գուցե, իրեն մի օգուտ տա։ Երևի «հայրենասիրություն» բառը չի սիրում, ամեն անգամ նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելիս։ Հարցաքննության ընթացքում մանրամասնեցի, թե ինչ եմ նկատի ունեցել ճեպազրույցի ընթացքում հայտարարությունն անելիս։ Այս պահին քննչականն ինձ այլ հարցեր չուներ։ Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից։ Բնականաբար, դա պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ։ Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա վստահեցրեց, որ իր գործունեությունը, բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև ինքը «թքած ունի» նման ճնշումների վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել