ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն ամփոփել է դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի այցը Հայաստան
11:39 - 23 նոյեմբերի, 2023

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն ամփոփել է դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի այցը Հայաստան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը նշում է, որ նոյեմբերին կարևորագույն իրադարձություն էր դաշնային արտգործնախարարի այցը Հայաստան։ Անալենա Բերբոքի ջանքերն ուղղված էին Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքի վերահաստատմանը։ Եվրամիությունն իր միջնորդությունն է առաջարկում հակամարտությունում և փորձում է կամուրջ հաստատել վստահելի խաղաղության համար։ Այդ կամրջի հիմնասյուներից մեկը ԵՄ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում (EUMA)։ Առաքելությունը Երասխի տարածքում արտգործնախարարին մասնակից դարձրեց իրենց պարեկային շրջայցին՝ նրան հնարավորություն տալով պատկերացում կազմելու իրավիճակի մասին։ Գերմանիան Եվրամիության ներսում ձգտում է հասնել առաքելության ընդլայնմանը։

Կայուն խաղաղության հնարավորությունների շուրջ էին դաշնային արտգործնախարարի հանդիպումները նաև Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բերբոքն ընդգծեց շուտափույթ նոր բանակցային փուլ մեկնարկելու նշանակությունը։ Այցելելով Լեռնային Ղարաբաղի փախստականներին ՝ նախարարն առաջին ձեռքից տեղեկացավ, թե որքան շատ են խաղաղություն ցանկանում հատկապես փախստականները։ Բերբոքը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը և հասարակությունը ամենակարճ ժամանակում կարողացել են ապահովել փախստականների առաջնային կարիքները։ Գերմանիան նույնպես Լեռնային Ղարաբաղի մարդկանց միայնակ չի թողնում։ Օգտվելով իր այցից՝ նախարարը հայտարարեց Հայաստանին 9,3 մլն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ ի լրումն դեռևս 2021թ․ տրամադրված 22 մլն եվրո օգնության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել