Խորհրդարանը ընդունեց Արցախից բռնի տեղահանվածներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը
13:25 - 22 նոյեմբերի, 2023

Խորհրդարանը ընդունեց Արցախից բռնի տեղահանվածներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը

Ազգային ժողովը նոյեմբերի 22-ին գումարված արտահերթ նիստում 87 կողմ, 0 դեմ, 0 փեռպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Այն խորհրդարանում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ քննարկվող նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է հնարավորություն ընձեռել արագ ընթացակարգով իրացնելու իրենց սոցիալական պաշտպանության երաշխիքներըգ ստանալ կենսաթոշակներն ու նպաստները: 

«Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանը տալ որոշակի լիազորություններ՝ թոշակի հաշվարկման, նշանակման, բազաներին տիրապետելու առումով, և, այս նպատակին հետամուտ՝ նախագծով առաջարկում ենք բոլոր այն դեպքերում, երբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, առցանց հարթակի դիմումի հիման վրա շարունակեն ստանալ, իսկ նրանք, որ նոր պետք է իրավունք ստանան, կդիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, կվարվի համապատասխան աշխատանք, և կստանան իրենց թոշակները և նպաստները»,- հայտնել է Մկրտչյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել