Փոխադարձ հարվածներ են հասցվել, հնչել են հայհոյանքներ. քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

 |factor.am|
10:46 - 23 նոյեմբերի, 2023

Փոխադարձ հարվածներ են հասցվել, հնչել են հայհոյանքներ. քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել |factor.am|

factor.am: ՆԳՆ ոստիկանությունը նախօրերին ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ փաստաթղթեր էր կազմել և ուղարկել Քննչական կոմիտե: Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ին հանտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ երկու հոդվածով:

«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամների միջև առաջացած տարաձայնության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդ կերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով»,- հայտնում է խոսնակը` հավելելով, որ նախաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստում իրավիճակը սրվել էր «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ։ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը ջուր էր շփել Խաչատրյանի վրա, վերջինս քաշել էր Աղեկյանի մազերից, սկսվել էր հրմշտոց, որը շարունակվել էր քաղաքապետարանի միջանցքում՝ վերածվելով ծեծկռտուքի։

Ավելի մանրամասն` factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել