ՀՀ-ում արցախցի մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա. նրանք մինչև 2025-ի հունվարի 1-ը կարող են աշխատել առանց հավաստագրման
 |aysor.am|
16:17 - 22 նոյեմբերի, 2023

ՀՀ-ում արցախցի մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա. նրանք մինչև 2025-ի հունվարի 1-ը կարող են աշխատել առանց հավաստագրման |aysor.am|

aysor.am: Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մոտ 3000 բուժաշխատող կա, որոնք 2025 թ.-ի հունվարի 1-ից պետք է հավաստագրում անցնեն. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Ըստ նրա՝ չնայած բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքի պահանջին, որ բոլոր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման համար պետք է հավաստագիր ունենան, Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների համար բացառություն է սահմանվել և այս կարգավորումը կտարածվի նրանց վրա միայն 2025 թվականի հունվարի 1-ից։

Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ այս պահի դրությամբ 100-ից ավելի հավաստագրված արցախցի բուժաշխատող կա Հայաստանում, որոնց մի մասը դրանք ստացել է բժշկական ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, իսկ մյուս մասը հավաքել է անհրաժեշտ կրեդիտները։

«Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա, որոնցից 300-ից ավելին բժիշկ է, 600-700-ը` բուժքույր։ Նրանց մասին մենք բոլոր տվյալներն ունենք` որքան կրեդիտ պետք է հավաքեն, օրդինատուրայի ինչ ծրագիր պետք է անցնեն, ինչ կարճաժամկետ մասնագիտացման ծրագրի կարիք ունի, և այլն։ Այս բուժաշխատողների մեծ մասին պետական պատվերով արդեն ուղղորդել են Երևանի պետական բժշկական համալսարան կամ Առողջապահության ազգային ինստիտուտ», - ասաց Բազարչյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել