«Մայր Հայաստանը» հերքում է «Հանրային ձայնի» հետ բոյկոտի պայմանավորվածությունը. Սուքիասյանը փակագծեր բացեց
 |news.am|
16:11 - 22 նոյեմբերի, 2023

«Մայր Հայաստանը» հերքում է «Հանրային ձայնի» հետ բոյկոտի պայմանավորվածությունը. Սուքիասյանը փակագծեր բացեց |news.am|

news.am: Բոյկոտի առաջարկ չի եղել, ընդամենը եղել է նիստերի ընթացքում զեկուցվող-չզեկուցվող հարցերը դարձնել սկզբունքային. Եթե պնդեն, որ չեն զեկուցելու, բոյկոտում ենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով «Հանրային ձայն» խմբակցության պնդմանը, որ «Մայր Հայաստանը» իրենց ռաջարկել է բոյկոտել այսօրվա նիստը, սակայն խախտել է պայմանը:

«Մենք տեսանք, որ մեր ճնշումը տվեց արդյունք եւ հարցերը դարձան զեկուցվող»,-ասաց նա:

Ավելի վաղ «Հանրային ձայն» խմբակցությունից Ամլյա Սարգսյանը ավագանու նիստում հայտարարեց հետեւյալը. «Մեր ընդդիմադիր գործընկերներից ստացել էինք առաջարկ առ այն, որ իրենք նույնպես  բոյկոտելու են նիստը, բայց նաեւ հավաստի աղբյուրներից ունեինք տեղեկություն, որ մեր ընդդիմադիր գործընկերները հենց համոզվեն, որ մենք բոյկոտելու ենք նիստը, մեղմ ասած, խախտելու են պայմանը եւ իրենք ներկայանալու էին նիստին, այդկերպ փորձելով ցույց տալ հանրությանը եւ կոալիցիային, որ «Հանրային ձայնը» այլեւս որոշիչ չէ  ավագանիում: Այսինքն մենք վստահ էինք, որ նիստը կայանալու է անկախ նրանից՝ մենք կգանք, թե ոչ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել