Սելարայանը 3 գնդակով դարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն
15:46 - 22 նոյեմբերի, 2023

Սելարայանը 3 գնդակով դարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն

Լուկաս Սելարայանը 3 գնդակով դարձավ Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ 

Լուկասը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:

Սելարայանն ընդգրկվեց ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում։ 

Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ. գրավելով բելգիացիների դարպասը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել