Ադրբեջանը ամեն ինչ ունի՝ բացի ատոմային ռումբից․ Սիմոնյանը՝ գնվող սպառազինության մասին
 |armeniasputnik.am|
13:08 - 22 նոյեմբերի, 2023

Ադրբեջանը ամեն ինչ ունի՝ բացի ատոմային ռումբից․ Սիմոնյանը՝ գնվող սպառազինության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Ադրբեջանի բարձրացրած աղմուկին, թե հայկական կողմը զինվում է։

«Ադրբեջանը բացի ատոմային ռումբից, կարելի է ասել, ամեն ինչ ունի, և այսօր աշխարհին փորձում են ներկայացնել, որ Հայաստանն իբր զինվում է, հարձակվում է, հարձակողական պլաններ ունի»,- ասաց Սիմոնյանը։

Նա շեշտեց՝ հայկական կողմը բացառապես պաշտպանական սպառազինություն է ձեռք բերում։ Մինչդեռ միջազգային հանրությունը պետք է ուշադիր լինի, թե ինչի համար է Ադրբեջանն այսօր միլիարդավոր դոլարներով գնում զենք-զինամթերք։

Սիմոնյանը շեշտեց՝ անգամ իսրայելական հակամարտության այս թեժ օրերին է Ադրբեջանը կարողանում իր երկիր զենք տեղափոխել։

Սիմոնյանը միաժամանակ հավելեց, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում, պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, բայց ակնկալում է, որ Բաքուն նույնպես կառուցողական կլինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել