Հեշտ չէր. Մոդրիչը՝ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին |panorama.am|
12:45 - 22 նոյեմբերի, 2023

Հեշտ չէր. Մոդրիչը՝ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին |panorama.am|

panorama.am: Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում։

«Դա հեշտ չէր: Հայաստանը շատ լավ հանդիպում անցկացրեց, բայց մենք կարողացանք հաղթահարել առաջադրանքը։ Մենք արժանի ենք խաղալ Եվրո 2024-ում: Առջևում շատ ժամանակ ունենք այս մրցաշարին պատրաստվելու համար»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին Զագրեբում կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին պարտվել է մրցակցին 0։1 հաշվով։ D խմբում Խորվաթիան 8 խաղում վաստակեց 16 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել