Լարված իրավիճակ ավագանու նիստին. քաղաքապետը առաջարկեց նիստը տեղափոխել վաղը
16:29 - 21 նոյեմբերի, 2023

Լարված իրավիճակ ավագանու նիստին. քաղաքապետը առաջարկեց նիստը տեղափոխել վաղը

Այսօր Երևանի ավագանու նիստին «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան, հնչեցին վիրավորանքներ, իսկ երբ Անի Խաչատրյանը բեմից իջավ եւ շարժվում էր դեպի իր տեղը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց նրա վրա: Վերջինս նույնկերպ պատասխանեց: Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը:

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով այսօր ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին, Ֆեյսբուքում գրել է, «Իրապես ցավում եմ միջադեպի համար, նաև ինձ մեղավոր եմ համարում դրա համար, որ չեմ կարողացել դա կանխել` որպես նիստը վարող։ Նիստը տեղափոխենք վաղը և աշխատանքները շարունակենք առավոտյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել