500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. Նարեկ Մկրտչյան
 |news.am|
13:54 - 17 նոյեմբերի, 2023

500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. Նարեկ Մկրտչյան |news.am|

news.am:  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 104 200-ն արդեն իսկ ստացել են 100 հազար դրամ միանվագ օժանդակությունը, նրանցից 28 475-ը անչափահաս են, 75 725-ը` չափահաս։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Այսօր 500 մլն դրամ հատկացնելու ենք այս վճարումները շարունակելու համար։ Մշակված է 3 800 դիմում, իսկ 800 նոր անձի դիմում ստացել ենք ԿԳՄՍՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության գործընկերներից։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ՀՀ բուժառության և կրթության նպատակներով ՀՀ տեղափոխված ԼՂ մեր հայրենակիցներ մասին տվյալները ևս կմշակենք։ Այսպիսով, շուրջ 108 800 անձի վճարում կիրականացնենք առաջիկա օրերին»,- հայտարարեց նախարարը։

Նա հայտարարեց, որ վճարումները շարունակվում են նաև 40+10 հազար համակարգով, և 99 820 մարդու վճարումն արդեն իսկ իրականացվել է։ Նոյեմբերի համար դիմումները նախարարությունն արդեն սկսել է ստանալ, և այս պահին նրանց թիվը 8 475 է։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօրվանից գործարկվում է էլեկտրոնային հարթակը, որտեղ կներկայացվեն նոյեմբերի և դեկտեմբերի համար սպառողական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամ աջակցության մասին տվյալները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել