ԱԺ նախագահը փոքր հնարավորություն է տեսնում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման համար |azatutyun.am|
12:38 - 16 նոյեմբերի, 2023

ԱԺ նախագահը փոքր հնարավորություն է տեսնում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման համար |azatutyun.am|

azatutyun.am: Քիչ, բայց հնարավորություն կա, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կա այդ հնարավորությունը», - նշեց ԱԺ խոսնակը։

Թե որն է նման լավատեսության պատճառը, Սիմոնյանը չհստակեցրեց։

Հարցին, թե ո՞ւմ հովանու ներքո, խորհրդարանի նախագահը պատասխանեց՝ պետք է կողմերը միմյանց հետ պայմանավորվեն, հակառակ դեպքում յուրաքանչյուր կողմ իր շահը կհետապնդի։

«Մենք էլ, Ադրբեջանն էլ պետք է հասկանանք, եթե միասին չպայմանավորվենք, հայտնվելու է երրորդ կողմ և այդ գործընթացում ներդնի իր շահերը»,- շեշտեց Սիմոնյանը։

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»։ Ընդգծելով, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի քաղաքական կամքը մնում է անսասան, գործադիրի ղեկավարն ասաց, որ հստակեցնելու մի քանի հարցեր կան։

«Մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է, մյուսն անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի», - ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել