Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայի հարցով ապագա բանակցությունները ՌԴ մասնակցությամբ |panorama.am|
11:59 - 11 նոյեմբերի, 2023

Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայի հարցով ապագա բանակցությունները ՌԴ մասնակցությամբ |panorama.am|

panorama.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ապագա բանակցությունները, որին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված ծավալուն հարցազրույցում։

Մակրոնի խոսքով կարող է գալ «արդար և լավ բանակցությունների և Ռուսաստանի հետ (բանակցությունների) սեղան վերադառնալու և լուծում գտնելու ժամանակը»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ մասին որոշումն ամբողջությամբ կախված է Կիևից, քանի դեռ չի հասել բանակցությունների պահը։

Մակրոնը նաև նշել է, որ բոլոր պետությունները պարտավոր են շարունակել աջակցել Ուկրաինային։
Նա հավելել է, որ դեկտեմբերը շատ կարևոր կլինի ուկրաինական հակահարձակման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել