Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Հայաստան՝ Ղարաբաղի հայերի համար |azatutyun.am|
16:06 - 09 նոյեմբերի, 2023

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Հայաստան՝ Ղարաբաղի հայերի համար |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա բրիֆինգում ասել է, որ Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Հայաստան՝ Ղարաբաղի հայերի համար, այդ թվում՝ շարժական էլեկտրակայան։

«Մենք Հայաստանին ու ղարաբաղցի հայերին աջակցում ենք հումանիտար ոլորտում, մասնավորապես, Ռուսաստանի կառավարության գծով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա հումանիտար օգնություն։ Մոտակա օրերին այն կտեղափոխվի Երևան»,- ասել է նա, նշելով, որ ռուսական կողմը մինչ այս օգնությունը մի շարք քայլեր է ձեռնարկել Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելու համար։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի բանակը հարձակվեց Արացխից մնացած տարածքի վրա, հարյուր հազարից ավելի մարդ տեղահանվեց Հայաստան։ Արցախը հայաթափվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել