Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, նա պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. Գեւորգ Պապոյան
 |news.am|
13:38 - 08 նոյեմբերի, 2023

Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, նա պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. Գեւորգ Պապոյան |news.am|

news.am: Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան, եւ բնականաբար, դրանց պահպանման համար միջոցներ չեն կարող հատկացվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ տորպեդահարել խաղաղության գործընթացը: Պետությունը հենց նրա համար է, որ իր բոլոր ռիսկերը, մարտահրավերները, հնարավորությունները ճիշտ հաշվարկի եւ չանի քայլեր, որոնց հետեւանքով Հայաստանը կունենա կորուստներ: Սա անթույլատրելի է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եկեղեցին հայտարարել է, որ Արցախի թեմը կպահպանվի, Գեւորգ Պապոյանը նկատեց, որ եկեղեցին պետությունից անջատ է եւ չի մասնակցում որեւէ բանակցության, պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. «Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, սոցիալական ծախսերը հոգում, եկեղեցին չէ 100 հազար արցախցու կարիքները հոգում եւ այսպես շարունակ»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել