Քննարկվել են Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
12:29 - 08 նոյեմբերի, 2023

Քննարկվել են Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պետնախարարի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-ԱՄԷ կապերի ամրապնդմանը:

Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղը նշել է, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավոր նախագծերը:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին վերաբերող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել