Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան
 |news.am|
14:21 - 06 նոյեմբերի, 2023

Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան |news.am|

news.am: Արցախցիների կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են. դրանք որպես անձը հաստատող փաստաթուղ կարող են կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նա ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. «Կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ։ Երբ որ լինի, կասեմ»։ Նա նաև չկարողացավ  ասել, թե քանի արցախցի է լքել Հայաստանը։

Ա. Ղազարյանի խոսքով, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և փախստական ճանաչված անձանց կարգավիճակի  տրամարդումը իրականացվում է  կոլեկտիվ կերպով, այս պարագայում կառավարության մեկ որոշմամբ. «Փախստականի կարգավիճակ, ըստ էության, կոլեկտիվ կերպով շնորհվել է ԼՂ ողջ բնակչությանը»։

Արմեն Ղազարյանը նշեց, որ բռնի տեղահանվածների համար ՀՀ քաղաքացություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է. «Երեւանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ, ԼՂ-ից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ: Երեւանում կգործի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից  քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որ ավելի դյուրացնի,  մարդկանց հերթեր, անհարմարություններ չպատճառի»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել