Կարեն Վանեցյանը երկու ամսով կալանավորվել է |factor.am|
21:29 - 04 նոյեմբերի, 2023

Կարեն Վանեցյանը երկու ամսով կալանավորվել է |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թ․ ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 12.5 տոկոս բաժնետոմսերը:

Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թթ․ի ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ.-ին (Միքայել Մինասյանի-խմբ․) և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ:

Կ.Վ.-ի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել