Կարապետ Գուլոյանի նկատմամբ 10 միլիոն դրամ գրավ կիրառվեց
 |1lurer.am|
20:23 - 03 նոյեմբերի, 2023

Կարապետ Գուլոյանի նկատմամբ 10 միլիոն դրամ գրավ կիրառվեց |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց, նրա նկատմամբ կիրառվեց ավելի խիստ խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավը։

Որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը։

Ըստ Հունան Բաբայանի՝ իր պաշտպանյալը ծնողների՝ արտերկրում բուժման նպատակով նախաքննության ընթացքում տասնյակ անգամ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ մեկնել է Հայաստանից և սահմանված ժամկետում վերադարձել՝ հաստատելով իր պատշաճ վարքագիծը: Այժմ, ըստ պաշտպանի, Գուլոյանին անհրաժեշտ կլինի ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ ծնողների բուժման նպատակով, ժամանակավորապես մեկնել ՀՀ-ից: Պաշտպանը միջնորդեց վերացնել ՍԷԿՏ համակարգում իր պաշտպանյալի մեկնման արգելքը և բացակայելու արգելքը՝ կիրառելով գրավ, ինչը դատարանը բավարարեց: 7 տարի Աբովյանը ղեկավարած Գուլոյանը այս գործով 12 դրվագով է անցնում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում, պաշտոնեական կեղծիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել