Հորդանանը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
 |tert.am|
19:20 - 01 նոյեմբերի, 2023

Հորդանանը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին |tert.am|

tert.am: Հորդանանն անհապաղ հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ թագավորության արտաքին գործերի նախարարությանը հղումով։

«Փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին այսօր (չորեքշաբթի - խմբ.) որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Իսրայելում Հորդանանի դեսպանին», - ասված է Հորդանանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հայտարարության համաձայն՝ աս-Սաֆադին հրահանգել է նաև Իսրայելի ԱԳՆ-ին տեղեկացնել ավելի վաղ Հորդանանը լքած Իսրայելի դեսպանի վերադարձի անհնարինության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել