ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան
 |armeniasputnik.am|
13:51 - 01 նոյեմբերի, 2023

ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում դատական համակարգն անկախ է և գործադիր մարմինը չի միջամտում դատավորների աշխատանքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ մեկնաբանելով Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման որոշումը։

 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին՝ բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս ընթացքում Վիրաբյանի առողջական վիճակը կալանավայրում մի քանի անգամ վատացել է, որի հետևանքով նա ուշագնաց է եղել։
Մինասյանը պատասխանելով լրագրողի՝ երկրում ընտրովի արդարադատություն իրականացնելու մասին հարցին, նշեց, որ նման գնահատականները օբյեկտիվ չի համարում։ Միաժամանակ նա հավելեց, որ իրավունք չունի միջամտելու դատավորի աշխատանքին և ճնշում գործադրելու դատական գործընթացի վրա։
 
«Օրենքը թույլ է տալիս դատավորներին որոշումներ կայացնել՝ ելնելով իրենց խորին համոզմունքներից։ Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ դատավորի որոշման հետ, ապա կան բողոքարկելու իրավական մեխանիզմներ»,- հավելեց նա։
Նախարարը համաձայն չէ, որ դատավորները կալանավորում են միայն ընդդիմադիր գործիչներին։ Նրա խոսքով, կան դեպքեր, երբ կալանավորվել են գործող նախարարներ, փոխնախարարներ, փոխքաղաքապետեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել