Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ
 |civilnet.am|
16:59 - 30 հոկտեմբերի, 2023

Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

«Կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Ղարաբաղում լիովին վերականգնեց ինքնիշխանությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, խաղաղության համաձայնությանը հասնելու գործընթացը հեշտացավ, և դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի»,- ասել Մամեդովը:

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Ադրբեջանը սպասում է Հայաստանի գործողություններին։

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն այսօր էլ ուժի մեջ է։ Այդ պատճառով հետագա քայլերը պետք է արվեն, առաջին հերթին, Հայաստանի կողմից»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել