Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները. Սիյարտո |1lurer.am|
13:59 - 28 հոկտեմբերի, 2023

Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները. Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցություններն իր տարածքում՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն РИА Новости-ի հետ հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Բուդապեշտը հանդես գալ որպես միջնորդ, եթե ռուս-ուկրաինական երկխոսությունը վերսկսվի, Սիյարտոն նշել, որ եթե իր երկիրը նման խնդրանք ստանա, ապա առանց վարանելու դրական կարձագանքի։

Նա հավելել է, որ ճգնաժամի մեկնարկից մի քանի օր անց անձամբ զրուցել է ինչպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, այնպես էլ Վոլոդիմիր Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրիյ Երմակի հետ։

«Ես երկուսին էլ առաջարկեցի Հունգարիան որպես հանդիպման վայր՝ անաչառ, անկողմնակալ, անվտանգ վայր, որը կերաշխավորի հավասար խաղադաշտ և ապահով միջավայր բոլորի համար: Մեր առաջարկը դեռևս ուժի մեջ է»,- եզրափակել է Սիյարտոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել