Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
 |armenpress.am|
12:54 - 27 հոկտեմբերի, 2023

Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել:

Պետեր Սիյարտոն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում:

«Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասաց նախարարը:

Սիյատոն նշեց նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն նաև Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև:

Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ դաժանաբար կացնահարել էր։ Չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի, Հուգարիան նրան արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև ստացել էր մայորի կոչում: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին: 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել