Կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. Սարգսյանը՝ արցախցիներին պարեկային ծառայությունում աշխատանքի չընդունելու մասին
 |aysor.am|
13:35 - 26 հոկտեմբերի, 2023

Կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. Սարգսյանը՝ արցախցիներին պարեկային ծառայությունում աշխատանքի չընդունելու մասին |aysor.am|

aysor.am: ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիության տրամադրմանը։

Նա ասաց, որ այսօր Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նրանց ժամանակավոր պաշպանության մասին օրենքի նախագիծը.«Արցախի մեր հայրենակիցները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և մենք շատ արագ կկազմակերպենք այդ պրոցեսը»։

Հարցին՝  ինչո՞ւ արցախցին չի կարող պարեկային ծառայությունում աշխատել՝ Սարգսյանը պատասխանեց.«Նա պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո անխոչընդոտ կարող են դիմել։ Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական  փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետո, խնդիրներ չառաջանան։ Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն և սա ամրագրված է նաև Եվրոպական դատարանի վճիռներում»։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է լինում, որ ՊՆ-ն աշխատանքի է ընդունում արցախցիներին, իսկ ահա ՆԳՆ-ն՝ ոչ, փոխնախարարը պատասխանեց, որ կոմպետենտ չի պատասխանել ՊՆ-ի անունից.«Կխնդրեմ դիմել ՊՆ։ Նման հրահանգ, որ ՆԳՆ-ում չպետք է Արցախից եկածներն աշխատեն՝ չկա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել