«Փոխքաղաքապետի թեկնածուն միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին, ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյո՞ք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»․ Պեդրո Զարոկյան |aravot.am|
11:49 - 26 հոկտեմբերի, 2023

«Փոխքաղաքապետի թեկնածուն միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին, ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյո՞ք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»․ Պեդրո Զարոկյան |aravot.am|

aravot.am: Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում չորս փոխքաղաքապետերի նշանակման հարցերն են։

Տիգրան Ավինյանի առաջին տեղակալի թեկնածուն Արմեն Փամբուխչյանն է։ Մյուս փոխքաղաքապետերի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, որը Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, Սուրեն Գրիգորյանը, որը ևս փոխքաղաքապետի պաշտոնում էր, և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։

Արմեն Փամբուխչյանի ելույթից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հարց ուղղեց Փամբուխչյանին՝ ձեր կենսագրության մեջ 2004-2017 թվականը բաց է, ի՞նչ եք արել այդ տարիներին․

«Դուք 2018-ին ասացիք, որ հեղափոխություն եք անելու, ուզում եմ հասկանալ՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն, որովհետև այստեղ ունենք մարդ, որը քրեական գործով է անցնում, ձախ կողմում նստած է, ունենք մարդ, որը փոխքաղաքապետի թեկնածու է, որն իր հայտարարագրի մեջ ոչ մի բան չի գրել, էս մարդն ի՞նչ է ուզում անել քաղաքապետարանում, զրո կոպեկ ունի։ Հետո կարդացի նրա (նկատի ունի Սարգիս Մադաթյանին, Ն․Բ․) կենսագրությունը, ՍՊԸ-ի տնօրեն է եղել 2023 թվականին, նախքան այդ էլ պետական մարմիններում է աշխատել ամենակոռումպացված ժամանակ, նա պետք է երկու աշխատավարձ ստացած լիներ, ու ոչ մի կոպեկ չի հայտարարագրել։ «Հետքը» գրել է, որ միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին։ Ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյոք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել