Սրտներս ախ ընկած՝ գիշերվա կեսին դուրս ենք եկել. բռնի տեղահանված արցախցի

21:27 - 30 սեպտեմբերի, 2023

Արցախի Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղից բռնի տեղահանված Ստելլա Լազարյանը պատմում է, թե Ադրբեջանի` սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո ինչպես է իր 13–հոգանոց ընտանիքը բռնել գաղթի ճամփան. «Ասում էինք՝ մի բան անենք, էրեխեքին հանենք, մենք՝ ջհանդամ, կարեւորը էրեխեքն էին, գիշերվա կեսին, սրտներս ախ գցած` դուրս ենք հանել, գնացել ենք Ասկերանի օդանավակայան, էնտեղից էլ տեղափոխվել ենք այստեղ, էլ ուրիշ տեղ չունեմ գնալու, թե հետո ուր կտանեն, ինչ կանեն, չգիտեմ»,– ասում է նա, որ ժամանակավորապես գտնվում է Գորիսի հյուրանոցներից մեկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել