Դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան
 |1lurer.am|
15:32 - 23 հոկտեմբերի, 2023

Դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականի հոկտեմբերի 20-ին դատախազը հաստատել է Գարիկ Գալեյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: «Լուրերի» հարցին ի պատասխան՝ այդ մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գարիկ Գալեյանի նկատմամբ այն արարքի համար, որ  նա 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն և առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շորթումը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել