Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան |news.am|
17:32 - 21 հոկտեմբերի, 2023

Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան |news.am|

news.am: Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին՝ ասուլիսի ժամանակ, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու գործընթացից:

«Բաշխումը կատարվել է ըստ մարդկանց տեսակարար կշռի, որոնք տեղակայվել են այդ մարզում: Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի կամ հյուրատան և որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստը դրամական չէ, այլ  կենցաղային ամենատարբեր առաջնային խնդիրներ լուծելու համար է, որովհետև  գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցները հայտնվել են այնպիսի վիճակում, որ գուցե կա կեցավայր, սակայն անհրաժեշտ մինիմալ կենցաղավարման պայմաններ չկան»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ ստացվող հումանիտար օգնությունը իերնք պահեստավորում են, ստուգում պիտանելիությունը և ըստ կարիքների գնահատման՝ բաժանում մարզպետարաններին, վերջիններս էլ համապատասխանաբար համայնքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել