Ալիևը ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորումը |hetq.am|
16:46 - 21 հոկտեմբերի, 2023

Ալիևը ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորումը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ալիևը «կրկին հայտնել Է Բաքվի մտադրությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու և այն շուտափույթ ստորագրելու վերաբերյալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել