Հնարավոր բոլոր ձևերով փորձում է արվում վերականգնել բռնի տեղահանվածների վնասված, կորցրած փաստաթղթերը․ միգրացիոն ծառայության պետ
 |armenpress.am|
17:54 - 20 հոկտեմբերի, 2023

Հնարավոր բոլոր ձևերով փորձում է արվում վերականգնել բռնի տեղահանվածների վնասված, կորցրած փաստաթղթերը․ միգրացիոն ծառայության պետ |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  փաստաթղթերի վնասված լինելու, կորստի պարագայում հնարավոր բոլոր տարբերակներով  փորձ է արվում նույնականացնել նրանց, վերականգնել դրանք, իսկ անհնարինության դեպքում տրամադրել ժամանակավոր փաստաթղթեր՝ մինչև հավելյալ այլ հանգամանքների դուրսբերումն ու ամբողջական վերականգնումը։

«Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Տարածքային և Երևանի տարածքային անձնագրային կենտրոններին հանձնարարական է տվել, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սպասարկեն արտահերթ կարգով»,-հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել