Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը
 |tert.am|
18:58 - 12 հոկտեմբերի, 2023

Բիշքեկում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը |tert.am|

tert.am: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը։

Բացի այդ, նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր։

Ինչպես ընդգծել է Ուշակովը, Ղրղզստանում կարող էր կազմակերպվել ՌԴ նախագահի հանդիպումը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս մասնակցեր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ-ի ու Հայաստանի շփումները կշարունակվեն, քանի որ երկու երկրները բազմաթիվ թեմաներ ունեն քննարկելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել